«Ալտ-Ինֆո/Պահպանողական շարժում» ռուսամետ և բռնի կուսակցության անդամները ցույց են անցկացրել խորհրդարանի դիմաց և իջեցրել բարձրագույն օրենսդիր մարմնի առջև կանգնեցված ԵՄ դրոշը, այնուհետև պատռել և այրել այն։ «Ալտ-Ինֆո»-ի առաջնորդ Շոթա Մարտինենկոն հանրահավաքի պահանջներից մեկը նշել է «օտարերկրյա գործակալների մասին» ռուսական օրենքի ընդունման վերաբերյալ հանրաքվեի անցկացումը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
- 6 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
«Մենք երեք պահանջ ենք ներկայացնում. առաջինը՝ այս իշխանությունը պետք է անվերապահորեն ազատ արձակի հուլիսի 5-ին ձերբակալված անմեղ մարդկանց։
Երկրորդ պահանջը՝ պետք է պատժվեն բոլոր նրանք, ովքեր կազմակերպել են հեղաշրջում, և ովքեր այստեղ ողջ-ողջ այրել են մարդկանց։ Եթե դա չանեն, ապա ի վերջո դա պետք է վրաց ժողովուրդը անի և շատ ավելի դժվար ճանապարհներով։ Ուստի մարդիկ արդարադատությունը չպետք է իրենց ձեռքը վերցնեն, իրենք պետք է դա իրականացնեն։
Երրորդ՝ օտարերկրյա գործակալների, օտարերկրյա ստրուկների մասին օրենքը, որն այստեղ Ամերիկայի ստրուկներն ատամներով պաշտպանում էին, դրա շուրջ պետք է անցկացվի հանրաքվե։ Ինչո՞ւ այստեղ մի բուռ Արևմուտքի ստրուկները որոշեցին դա, հարցնենք ժողովրդին, թե ինչպես է լինելու, և գործակալներին տանք իրենց անունը: Այս երեք պահանջներին մենք հետևելու ենք մինչև վերջ»,- ասել է Մարտինենկոն։
Սա առաջին դեպքը չէ, երբ «Ալտ-Ինֆո»-ի անդամները իջեցնում են խորհրդարանի շենքի մոտ կանգնեցված ԵՄ դրոշն ու այրում։ Նմանատիպ փաստ եղավ 2021 թվականի հուլիսի 6-ին տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում, որից հետո Վարչական իրավախախտումների օրենսգիրքը փոփոխվեց, և այսօր հանրային հաստատությունների դիմաց Եվրամիության, ՆԱՏՕ-ի կամ մեկ այլ միջազգային կազմակերպության կողմից տեղադրված/ցուցադրված դրոշը կամ զինանշանը վնասելու դեպքում սահմանվում է 1000 լարիի տուգանք՝ ֆիզիկական անձի դեպքում: Օրենքի կրկնակի խախտումը պատժվում է տուգանքով՝ 2000 լարիով կամ մինչև 15 օր վարչական ազատազրկմամբ։
«Մեր կառավարությունը այդ կտորը պատռելու համար տուգանք է սահմանել, նորից եմ հանել, կտրոնը կարող եք ուղարկել, թքած ունեմ։ Վրաստանում պետք է կախված լինի միայն վրացական դրոշը»,- հանրահավաքի մասնակիցների առջև հայտարարել է ռուսամետ կուսակցության հիմնադիրներից Զուրաբ Մախարաձեն։
ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ դեպքի առթիվ հարուցվել է վարչական վարույթ, ոստիկանությունը կբացահայտի օրինախախտներին և կտուգանի նրանց։
