Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ), որը բաղկացած է 46 երկրների ազգային խորհրդարանների պատգամավորներից, նոր գլխավոր քարտուղար է ընտրել Շվեյցարիայի նախկին նախագահ Ալեն Բերսեին։ Նա այս պաշտոնում կփոխարինի Մարիա Պեյչինովիչ Բուրիչին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
Մյուս թեկնածուների թվում էին Ինդրեկ Սաարը Էստոնիայից և Դիդիե Ռեյնդերսը Բելգիայից: Քվեարկության երկրորդ փուլում Ալեն Բերսեն ստացել է ձայների մեծամասնությունը՝ 114 ձայն։ Ինդրեկ Սաարը և Դիդյե Ռեյնդերսը ստացել են համապատասխանաբար 85 և 46 ձայն։
Ալեն Բերսեն պաշտոնավարելու է հինգ տարի ժամկետով՝ սկսած 2024 թվականի սեպտեմբերի 18-ից։
Բերսեն Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ է։ 2012-2023 թվականներին եղել է Շվեյցարիայի կառավարության անդամ։ Այս ընթացքում նա երկու անգամ զբաղեցրել է կոնֆեդերացիայի նախագահի պաշտոնը՝ 2018 և 2023 թվականներին։
