Վրաստանի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված փոփոխությունները նախատեսում են ակուստիկ աղմուկի հետ կապված պատժամիջոցների խստացում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 5 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
Օրենքի նախագծով ցանկացած ժամանակահատվածում բնակելի տանը, մասնավոր սեփականությունում առկա անշարժ գույքի կամ հասարակական/հանրային հիմնարկի շենքում ակուստիկ աղմուկի թույլատրելի նորմերը գերազանցելը հենց առաջին դեպքում կհանգեցնի տուգանքի՝ 150 լարիի չափով՝ ֆիզիկական անձի համար, իսկ 1 500 լարի՝ իրավաբանական անձի և անհատ ձեռներեցի համար։
Կրկնելու դեպքում տուգանքի չափը ֆիզիկական անձանց համար կկազմի 500 լարի, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների համար՝ 5 000 լարի։
Նույն արարքը երրորդ և հաջորդ անգամ կատարելու դեպքում ֆիզիկական անձը կտուգանվի 1000 լարիով, իսկ իրավաբանական անձի և անհատ ձեռներեցը՝ 10 000 լարիով։
Ըստ բացատրական փաստաթղթի՝ չնայած օրենսդրությունը նախատեսում է ակուստիկ աղմուկի թույլատրելի նորմերը գերազանցելու դեպքում համապատասխան պատասխանատվության ենթարկելու հարցը, գործնականում խախտման փաստերը հաճախակի են։ «Օրենքով սահմանված տուգանքները խախտողների համար զսպող գործոն չեն։ Վերոնշյալ խնդիրը հստակորեն մատնանշվում է առկա վիճակագրությամբ։ Թբիլիսիի մունիցիպալիտետում վերջին տարիներին անընդհատ աճում է ակուստիկ աղմուկի թույլատրելի նորմերը գերազանցելու վերաբերյալ կազմված խախտումների արձանագրությունները։ 2021 թվականի տվյալներով կազմվել է վարչական իրավախախտումների 148 արձանագրություն, 2022 թվականին այդ թիվը հասել է 253-ի։ Ինչ վերաբերում է 2023 թվականի տվյալներին, միայն հունվար-հուլիս ամիսներին կազմվել է 344 խախտումների արձանագրություն։ Սա ցույց է տալիս, որ գործող կանոնակարգի ֆոնին խախտողները չեն զսպվում սահմանված տուգանքներից։ Ըստ այդմ, խնդրի վերացման արդյունավետ միջոց է նշանակված տուգանքները ողջամիտ չափի հասցնելը, որը կարող է ավելի արդյունավետ կանխարգելիչ բնույթ ունենալ»,- նշված է օրենքի նախագծի բացատրական գրառման մեջ։
Գործող օրենքով՝ ակուստիկ աղմուկի թույլատրելի նորմը գերազանցելու դեպքում ֆիզիկական կամ իրավաբանական անձը առաջին անգամ նախազգուշացում է ստանում։ Կրկնվելու դեպքում ֆիզիկական անձը տուգանվում է 150 լարիով, իսկ իրավաբանականը՝ 500 լարիով։ Տուգանքից հետո մեկ տարվա ընթացքում նորման կրկին գերազանցելու դեպքում տուգանքը համապատասխանաբար բարձրանում է 300 և 1000 լարի։ Այս հոդվածների դեպքում նկատի է առնվում գիշերը ժամը 23:00-ից 08:00-ն ընկած ժամանակահատվածը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետազոտությունների հիման վրա աղմուկն առաջացնում է անհարմարություն, նվազեցնում է կյանքի որակը, խանգարում է մարդկանց բնականոն գործունեությանը, ազդում կենտրոնացման, հաղորդակցության և քնի վրա։ Բացի սոցիալ-հոգեբանական բացասական հետևանքներից, այն բացասաբար է անդրադառնում նաև մարդու առողջության, հատկապես սրտանոթային համակարգի վիճակի վրա։
