«Մագտիկոմ» ընկերությունը հայտարարություն է տարածել, որով պարզաբանել է, թե ինչն է պատճառը, որ հունվարի 27-ին բաժանորդների համար մի քանի ժամով անջատվել է ինտերնետը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
Ըստ ընկերության տվյալների՝ «Մագտիկոմ»-ի ինտերնետ կապը Վրաստանին է հասնում Եվրոպայից՝ ապահովագրված կապուղիներով, իսկ հունվարի 27-ին այն վնասվել է Թուրքիայում, որտեղ «առատ ձյան և ձնահյուսի վտանգի պատճառով գործընկեր ընկերության տեխնիկական խմբերը չեն կարողացել հասնել վնասման կետին»:
«Ինչ վերաբերում է պահուստային մայր ալիքին հասցված վնասին, հունվարի 27-ին՝ ժամը 21:21-ին, կասկածելի վնասման դեպք է նկատվել վրացական կողմի՝ Աջարիայի տարածքում գտնվող երեք կետերում (փոխանցվել է իրավապահ մարմիններին)։ Խնդիրները վերացնելու համար տեխնիկական խումբն աշխատել է արտակարգ ռեժիմով և հունվարի 28-ին՝ ժամը 01:54-ին, բոլոր երեք վնասներն ամբողջությամբ վերացվել են»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։
«Մագտիկոմ»-ը Վրաստանի խոշորագույն ինտերնետ պրովայդերներից է:
