Օկուպացված Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ այն բանից հետո, երբ ընդդիմադիրները կազատեն «կառավարական շենքերը»՝ այսպես կոչված խորհրդարանն ու նախագահի աշխատակազմը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 4 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 5 Ճիաթուրայում ձերբակալվել է ցույցի մասնակից 4 հանքափոր․ նրանց սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում
- 6 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
Բժանիան իր հրաժարականի պայմանների մասին հայտնել է Տամիշ գյուղի դպրոցում, որտեղ հանդիպել է համախոհների հետ։ Նրա խոսքով, «օրինական ընտրված նախագահը» մնում է Աբխազիայում և չի կրկնվի 2014 թվականի սցենարը, երբ ցույցերից հետո այսպես կոչված նախագահ Ալեքսանդր Անքվաբը հրաժարական տվեց։
«Պատգամավորների վրա հսկայական ճնշում կա՝ նախագահի հրաժարականի վերաբերյալ անօրինական որոշում կայացնելու համար։ Նախ, նման որոշում չի կայացվի, երկրորդ՝ եթե նույնիսկ կայացվի, չի իրականացվի։
Չեմ ուզում, որ տպավորություն ստեղծվի, թե կախվում եմ իշխանությունից, բայց եթե սահմանադրությունը չպաշտպանենք, երկիրը չի գոյատևի։ Ուստի, ովքեր գրավել են խորհրդարանի շենքը, ովքեր փորձել են պետական հեղաշրջում իրականացնել, պետք է ազատեն դրանք։ Դրանից հետո ես պատրաստ եմ հրաժարական տալ, իսկ մինչ այդ երկիրը կղեկավարի փոխնախագահը և կնշանակվեն ընտրություններ։ Թող ժողովուրդն ասի, թե ում է սատարում»,- ասել է Ասլան Բժանիան։
Արդեն երկրորդ օրն է, ինչ ընդդիմությունն ու նրանց համախոհները, այսպես կոչված նախագահի հրաժարականի պահանջով ցույց են անցկացնում դե ֆակտո խորհրդարանի շենքի մոտ։ Նրանք մերժել են Բժանիայի պայմանները և ասել, որ նրա հրաժարականի պահանջը մնում է ուժի մեջ։
Ցուցարարները պահանջել են նաև դե ֆակտո ՆԳՆ-ի, Պետական անվտանգության ծառայության և Աբխազիայի հեռուստատեսության ղեկավարների հրաժարականը։
