Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամերիկյան պոդքասթեր Լյուքս Ֆրիդմանին տված հարցազրույցում ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է վերադարձնել Խորհրդային Միության տարածքները և ազդեցություն ձեռք բերել դրանց վրա, ինչը նա դանդաղորեն անում է։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
«Օրինակ, Վրաստանը, որը շարժվում էր դեպի Եվրամիություն ու ՆԱՏՕ, հիմա վերադառնում է Ռուսաստան՝ չնայած սառեցված հակամարտություններին։ Նրանք Աբխազիայում ունեն այն, ինչ մենք ունենք Դոնբասում, որը վերահսկվում է գրոհայինների կողմից։
Աբխազիան չի զարգանում։ Դա ուղղակի Վրաստանի մի շատ գեղեցիկ հատված է, որը մեռնում է։ Եթե դուք երբևէ հնարավորություն ունենաք գնալ այնտեղ, ապա կհասկանաք, որ դա պարզապես մահանում է, քանի որ դա էր ուզում Պուտինը: Նա ցանկանում էր կանխել նրանց զարգացումը։ Սառեցված հակամարտությունը նշանակում է, որ ձեզ չեն ընդունի ԵՄ և, իհարկե, ոչ ՆԱՏՕ, քանի որ, այո, ձեզ չեն ընդունի սառեցված հակամարտության պատճառով:
Ահա թե ինչ արեց Պուտինը։ Նրա համար շատ կարևոր է չկորցնել այս ազդեցությունը։ Հենց նա հետ բերեց Վրաստանը։ Երիտասարդներ, ուսանողներ, բոլորը գնում են ու սա փաստ է։ Վրաստանը բավականին փոքր է։ Նրանք գնում են, ցանկանում են ապրել Եվրոպայում և ցանկանում են զարգանալ՝ ինչ-որ մեկը ԱՄՆ-ում, ինչ-որ մեկը Եվրամիությունում, ինչ-որ մեկը՝ Բրիտանիայում»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Պուտինի հաջորդ քայլը կլինի Մոլդովայում՝ ապրիլին նա «կպայքարի Մոլդովայի խորհրդարանի համար»։
«Նա կսկսի Մոլդովան հեռացնել Եվրոպայից, չնայած նրանք [մոլդովացիները] ցանկանում են գնալ այնտեղ։ Նրան դա չի հետաքրքրում: Կլինի պրոռուսական կուսակցություն, և գործող նախագահին ինչ-որ բան կանեն, քանի որ նա հաղթել է ընտրություններում, նա եվրոպամետ է, բայց ինքը [Պուտինը] կշրջի դա։ Հաջորդ քայլերը միանգամայն պարզ են՝ նա ամեն ինչ կանի այնտեղ, որտեղ կորցրել է ազդեցությունը, որտեղ եղել է Խորհրդային Միության ազդեցությունը։ Նա հետ կվերցնի այնքան, որքան կարող է, և մենք հասկանում ենք, թե ինչ գնով»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։
