93 տարեկան հասակում մահացել է վրացի քաղաքական գործիչ, ազգային շարժման առաջնորդներից և «Ժողովրդական ճակատի» նախագահ, գրականագետ Նոդար Նաթաձեն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 5 Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Իրակլի Ղարիբաշվիլիին
Նոդար Ռևազի Նաթաձեն ծնվել է 1929 թվականի մայիսի 27-ին Թբիլիսիում։ 1952 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը՝ վրաց լեզվի և գրականության մասնագիտությամբ։ 1955 թվականին ավարտել է Վրաստանի Գիտությունների ակադեմիայի Առնոլդ Չիքոբավայի անվան լեզվաբանության ինստիտուտի ասպիրանտուրան: 1956-1969 թվականներին եղել է Լեզվաբանության ինստիտուտի գիտաշխատող։
1989 թվականից եղել է Վրաստանի ժողովրդական ճակատի հիմնադիրը և վարչության մշտական նախագահը, Վրաստանի ԽՍՀ Գերագույն խորհրդի անդամ (1989-1990)։ 1990-1991 թվականներին եղել է Վրաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի անդամ, ստորագրել է Վրաստանի պետական անկախության վերականգնման մասին ակտը (9 ապրիլի, 1991 թ)։ Վրաստանի Հանրապետության նախագահի թեկնածու (1991, մայիսի 26)։ 1992-1995 թվականներին «Հոկտեմբերի 11» ընտրական բլոկի կուսակցական ցուցակով եղել է Վրաստանի Հանրապետության խորհրդարանի անդամ:
