«Վրացական երազանքի» վարչապետ Իրակլի Կոբախիձեի հրամանագրով դրամական պարգևներ/հավելավճարներ կտրամադրվեն որոշ նախարարությունների, դրանց ենթակայության տակ գտնվող հաստատությունների և քաղաքային մարմինների աշխատակիցներին, որոնք «ակտիվորեն ներգրավված էին արևմտյան Վրաստանում աղետի դեմ պայքարում» առատ ձյան ժամանակ։ Այս նպատակով պահուստային ֆոնդից ընդհանուր առմամբ կհատկացվի 3 մլն լարի։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 5 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
Կոբախիձեի հրամանագրով նշված գումարը կբաշխվի հետևյալ կերպ.
- Վրաստանի ՆԳՆ - 892 445 լարի,
- Առողջապահության նախարարություն – 697 226 լարի,
- ՊՆ – 585 770 լարի,
- Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարություն – 113 563 լարի,
- Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարություն – 79 409 լարի,
- Օզուրգեթիի մունիցիպալիտետ – 253 372 լարի,
- Լանչխութիի մունիցիպալիտետ – 96 623 լարի,
- Վանիի մունիցիպալիտետ – 95 000 լարի,
- Զեստափոնիի մունիցիպալիտետ – 77 037 լարի,
- Չոխատաուրիի մունիցիպալիտետ – 76 288 լարի,
- Բաղդաթիի մունիցիպալիտետ – 53 550 լարի,
- Ճիաթուրայի մունիցիպալիտետ – 45 573 լարի,
- Թերջոլայի մունիցիպալիտետ – 40 158 լարի,
- Տղիբուլիի մունիցիպալիտետ – 37 000 լարի,
- Խոնի մունիցիպալիտետ – 18 668 լարի։
Փետրվարի վերջին տեղացած առատ ձյունը վնաս է հասցրել Վրաստանի արևմտյան Գուրիա շրջանին, ձյան բարձրությունը հասել է երկու մետրի և տասնյակ գյուղեր կտրվել են արտաքին աշխարհից:
Բնակչությանը օգնելու համար տարածաշրջան են ժամանել կամավորներ, ստեղծվել են բարեգործական հիմնադրամներ, որից հետո աղետից տուժածներին օգնելու գործընթացում «Վրացական երազանքը» որոշել է ներգրավել Պաշտպանության ուժերին։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ փրկարարական աշխատանքներին մասնակցել է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության մոտ 600 հրշեջ-փրկարար։
