Վրաստանի կրթության և գիտության նախարարի խոսքով՝ 2024 թվականից առաջին դասարան կկարողանան ընդունվել այն երեխաները, որոնք մինչև դեկտեմբերի 1-ը կդառնան 6 տարեկան։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 5 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
«Մենք քննարկել ենք դպրոց ընդունվելու տարիքի հարցը։ Վերջին տարիներին այս հարցով ծնողների կողմից մեծ հետաքրքրություն և կոչ կա, և մենք 2 տարի առաջ սկսեցինք փոփոխություններ կատարել: Տարբեր ոլորտների մասնագետների հետ խորհրդակցության արդյունքում կարծում ենք, որ օբյեկտիվ ջրբաժանը ներառյալ դեկտեմբերի 31-ն է, որոնք դառնում են 6 տարեկան։ Փոփոխությունը կմտցվի հաջորդ ուսումնական տարվանից և դպրոց կկարողանան ընդունվել այն երեխաները, որոնք 6 տարեկան են դառնում մինչև դեկտեմբերի 1-ը, իսկ 2025-2026 թվականներին՝ այն երեխաները, որոնք 6 տարեկան են դառնում մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ»,- նշել է նախարարը։
Նրա խոսքով՝ այս որոշումը պարտադիր բնույթ չունի, և եթե ծնողը կարծում է, որ երեխան պատրաստ չէ դպրոցին, մանկապարտեզները պարտավորություն կունենան երեխային ընդունել ևս մեկ տարի։
Նախարարության տվյալներով՝ փոփոխության արդյունքում 2024-2025 ուսումնական տարում առաջին դասարանում լրացուցիչ կսովորի մոտավորապես 5 հազար երեխա։
Այս տարի առաջին դասարան են ընդունվել միայն այն երեխաները, որոնք 6 տարեկան են դառնում մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ը։
