Վիճակագրության ազգային ծառայության նախնական տվյալների համաձայն՝ 2024 թվականի երրորդ եռամսյակում Վրաստանում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 197.7 մլն ԱՄՆ դոլար, ինչը 55.2 տոկոսով պակաս է 2023 թվականի երրորդ եռամսյակի ճշգրտված տվյալներից (440.9 մլն ԱՄՆ դոլար):
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
Ըստ Սաքստատի՝ նվազումը պայմանավորված է բաժնետիրական կապիտալի կրճատմամբ և վերաներդրումների ցուցանիշներով։ Օտարերկրյա ուղղակի ներդրումների ցածր տոկոսադրույքը կապված է նաև ներդրողի նկատմամբ պարտավորությունների նվազման հետ:
2024 թվականի երրորդ եռամսյակում բաժնետիրական կապիտալը կազմել է 131․2 մլն ԱՄՆ դոլար։ Սա ընդհանուր օտարերկրյա ուղղակի ներդրումների 66․4 տոկոսն է։ Վերաներդրումը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ նվազել է 13․6 տոկոսով և կազմել 358․4 մլն.
Ըստ Վրաստանում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների, առաջին տեղում Նիդերլանդներն է՝ 60․2 մլն ԱՄՆ դոլար, որը կազմում է ընդհանուր օտարերկրյա ուղղակի ներդրումների 30․4 տոկոսը, երկրորդ տեղում՝ Մալթան՝ 58․3 մլն ԱՄՆ դոլար (29․5 տոկոս), իսկ երրորդ տեղում է Միացյալ Թագավորությունը՝ 55 մլն ԱՄՆ դոլարով (27․8 տոկոս): Երեք խոշորագույն ներդրող երկրների բաժինը կազմում է ներդրումների ընդհանուր ծավալի 87․7 տոկոսը։
2024 թվականի երրորդ եռամսյակում ամենամեծ օտարերկրյա ուղղակի ներդրումներն իրականացվել են մշակող արդյունաբերության ոլորտում և կազմել 63․6 մլն ԱՄՆ դոլար, ինչը կազմում է ընդհանուր օտարերկրյա ուղղակի ներդրումների 32․2 տոկոսը։ Երկրորդ տեղը զբաղեցնում է էներգետիկայի ոլորտը՝ 43 մլն ԱՄՆ դոլար (21․8 տոկոս), երրորդը՝ առևտրի ոլորտը՝ 32․1 մլն ԱՄՆ դոլար (16․2 տոկոս)։ Սաքստատի տվյալներով՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների գծով երեք խոշորագույն ոլորտների մասնաբաժինը կազմել է 70․2 տոկոս։
