Ընթացիկ տարվա առաջին վեց ամիսներին Վրաստանից Ռուսաստան է արտահանվել 40.8 հազար տոննա գինի, ինչը 36.1 տոկոսով ավելի է 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Եվրոպական խորհրդարանը 490 ձայնով ընդունել է Վրաստանի վերաբերյալ ևս մեկ քննադատական բանաձև
- 2 8 եվրոպական առաջարկություն, որոնց չկատարումը կարող է հանգեցնել վիզայի ազատականացման կասեցմանը
- 3 Հայաստանում պետական հեղաշրջման գործով ձերբակալվել է Վահագն Չախալյանը
- 4 Գախարիայի կուսակցությունը և «Լելոն» ստորագրել են հուշագիր ընտրությունների վերաբերյալ
- 5 Եվրահանձնաժողովը նամակ է պատրաստում Վրաստանի համար վիզայի ազատականացումը կասեցնելու վերաբերյալ․ Յոզվյակ
- 6 FTM. «Իմեդի»-ի սեփականատեր Իրակլի Ռուխաձեի չորս բիզնեսները գրանցված են Նիդերլանդներում
Վրաստանի Վիճակագրության ազգային ծառայության հաշվետվության համաձայն՝ Ռուսաստան արտահանված գինու արժեքը կազմել է 111․1 մլն ԱՄՆ դոլար։ Նախորդ տարվա առաջին վեց ամիսներին նույն ցուցանիշները կազմել են 29․9 հազար տոննա՝ 81․8 մլն դոլար։
Ըստ Սաքստատի տվյալների՝ 2024 թվականի հունվար-հունիսին արտահանման լավագույն տասնյակում առաջին տեղն են զբաղեցրել մարդատար մեքենաները՝ 933,9 մլն ԱՄՆ դոլարով, որը կազմում է ամբողջ արտահանման 32․8%-ը։ Բնական խաղողի գինիները 156․6 մլն ԱՄՆ դոլարով երկրորդ տեղում է (ընդհանուր արտահանման 5․5%-ը)։
Ներկայում գինին Վրաստանից Ռուսաստան է արտահանվում զրոյական հարկով։ 2024 թվականի մարտին ռուս խաղողագործների և գինեգործների ասոցիացիան՝ պրոպագանդիստ լրագրող Դմիտրի Կիսիլիովի նախագահությամբ, դիմել է Ռուսաստանի կառավարությանը՝ վրացական գինիների առանց մաքսային ներմուծումը չեղարկելու առաջարկով։ Հունիսին հայտնի դարձավ, որ հիշյալ նախաձեռնությունը աջակցություն չի ստացել, սակայն ռուսական լրատվամիջոցները գրում են, որ այն կրկին քննարկվում է և կարող է իրականացվել օգոստոսին։
