Վրաստանի 2023 թվականի բյուջեում առողջապահության և սոցիալական ծրագրերի ֆինանսավորումն ավելանում է 770 մլն լարիով։ Ինչպես այսօր կայացած կառավարության նիստում ասել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, բարձրլեռնային բնակավայրերում 70 և ավելի տարիքի մարդկանց կենսաթոշակը կկազմի 440 լարի, մնացած շրջաններում՝ 365 լարի։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
Վարչապետի խոսքով՝ մինչև 70 տարեկանների կենսաթոշակը նույնպես կբարձրանա և կկազմի գրեթե 300 լարի, իսկ բարձրլեռնային բնակավայրերում՝ 355 լարի։
«Բացի կենսաթոշակից ուզում եմ ասել, որ մենք հաշվի ենք առել ծանր հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական նպաստի 65 լարիով բարձրացումը, հաշմանդամների մյուս կատեգորիաների նպաստը նույնպես կավելանա։ Մենք արդեն գրեթե եռապատկել ենք երեխաների նպաստը: 50 լարի էր, հիմա՝ 150, անցած տարի 100 լարի էր, հետո հասցրինք 150 լարի ու սա շարոնակական կլինի։ Մեր ցանկությունն է՝ անկախ այն բանից, թե ինչպիսի բյուջե կունենանք 2023 թվականին, ինչպիսի եկամուտներ կունենանք, կարողանանք կրկին ավելացնել։
Ինչպես գիտեք, մենք սկսում ենք տներ կառուցել տեղահանվածների համար։ Սկսվում է 7000 բնակարանով բնակելի համալիրի շինարարությունը, անցկացվել են մրցույթներ և կավարտվեն շատ շուտով։ Այդ նպատակով 2023 թվականին հատկացվել է 250 մլն լարի»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։
2022 թվականի սեպտեմբերի տվյալներով՝ Վրաստանում թոշակ է ստանում 800 068 մարդ, որոնց ամսական վճարվում է 226 688 306 լարի։ Բարձրլեռնային բնակավայրերում հաշվառված է 79 324 թոշակառու, որոնց պետական կենսաթոշակի հավելավճար է տրվում 4 512 060 լարի։
Կառավարության այսօրվա նիստում վարչապետը նշել է, որ 2023 թվականից ոստիկանների, զինվորների և պետական անվտանգության ծառայության աշխատակիցների աշխատավարձը կբարձրանա 20 տոկոսով։ Հաջորդ տարվա բյուջեում դրա համար նախատեսված է 290 մլն լարի։
