2021 թվականի համեմատ՝ 2022 թվականին կրկնապատկվել է այն աշակերտների թիվը, որոնք ընտանիքով արտասահման մեկնելու պատճառով դադարեցրել են դպրոցում ուսումը։ Հանրային պաշտպանի գրասենյակի տվյալներով՝ վերջին 2 տարում այդ պատճառով Վրաստանի դպրոցներում դադարեցվել է 8 206 երեխայի աշակերտի կարգավիճակը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Կարևոր է, որ Վրաստանի կառավարության ճանաչումը դառնա իրականություն. Զախարովան՝ Օգոստոսյան պատերազմի մասին
- 2 Զատուլինի խոսքով՝ այս կառավարության օրոք Վրաստանը ստիպված կլինի մոռանալ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին միանալու մասին
- 3 8 կուսակցություն. Մենք չենք մասնակցի հոկտեմբերի 4-ի ռուսական հատուկ գործողությանը
- 4 Վաշինգտոնում տեղի կունենա Թրամփի, Փաշինյանի և Ալիևը հանդիպումը
- 5 Գիորգի Ախոբաձեն անմեղ ճանաչվեց և ազատ արձակվեց դատարանի դահլիճից
- 6 Մենք չենք ճանաչում Վրաստանի գործող կառավարությունը․ Եվրոպական խորհրդարան
Շատ են նաև այնպիսի դիմումները, որտեղ չի նշվում ուսումնառության դադարեցման պատճառը։ Աշակերտների մեծ մասը ուսումը դադարեցրել է Թբիլիսիի, Քվեմո Քարթլիի և Աջարիայի դպրոցներում։
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2022 թվականին արտագաղթողների թիվն աճել է՝ Վրաստանի 100 802 քաղաքացի լքել է երկիրը։ Նույն ժամանակահատվածում Վրաստան է վերադարձել 54 405 քաղաքացի։
2023 թվականի փետրվարին Ազգային ժողովրդավարական ինստիտուտի կողմից հրապարակված հետազոտության արդյունքների համաձայն՝ յուրաքանչյուր հինգերորդ քաղաքացին մտածում է արտագնա աշխատանքի մեկնելու մասին։ Հեռանալ ցանկացողների թիվը հատկապես մեծ է մինչև 50 տարեկանների շրջանում. նրանցից գրեթե յուրաքանչյուր երրորդը մտածում է արտագաղթի մասին:
Բնակչությունը երկրի ամենամեծ մարտահրավերներից է համարում գնաճը, աշխատատեղերը և աղքատությունը։ Վրաստանի տնտեսական վիճակը «վատ» է գնահատում հարցվածների 48%-ը, այսինքն՝ գրեթե յուրաքանչյուր երկրորդ քաղաքացին։ 9 տոկոսն ասում է, որ տնտեսական վիճակը լավ է, իսկ 42 տոկոսը՝ «միջին»։ Միաժամանակ 50 տոկոսը վստահ չէ, որ կառավարությունը կկարողանա լուծել տնտեսական խնդիրները։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ կառավարությունն արել է ամեն ինչ, որպեսզի «երկրում խաղաղություն, կայունություն, բարձր տնտեսական աճ լինի, իսկ գործազրկությունն ու աղքատությունը հասել են պատմական նվազագույնի»։
2023 թվականին Վրաստանում կենսապահովման նպաստ է ստանում մոտ 700 հազար մարդ, ինչը գրեթե 300 հազարով ավելի է, քան 2015 թվականի տվյալները։
