2022 թվականին Վրաստանի խորհրդարանի 18 պատգամավորներ ընդհանրապես չեն օգտվել լիագումար նիստերում ելույթ ունենալու իրավունքից։ Նրանցից տասը խորհրդարանական մեծամասնության անդամներ են, իսկ ութը՝ ընդդիմադիր։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 8 եվրոպական առաջարկություն, որոնց չկատարումը կարող է հանգեցնել վիզայի ազատականացման կասեցմանը
- 2 Կարևոր է, որ Վրաստանի կառավարության ճանաչումը դառնա իրականություն. Զախարովան՝ Օգոստոսյան պատերազմի մասին
- 3 Զատուլինի խոսքով՝ այս կառավարության օրոք Վրաստանը ստիպված կլինի մոռանալ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին միանալու մասին
- 4 8 կուսակցություն. Մենք չենք մասնակցի հոկտեմբերի 4-ի ռուսական հատուկ գործողությանը
- 5 Վաշինգտոնում տեղի կունենա Թրամփի, Փաշինյանի և Ալիևը հանդիպումը
- 6 Գիորգի Ախոբաձեն անմեղ ճանաչվեց և ազատ արձակվեց դատարանի դահլիճից
«Լուռ պատգամավորների» ցուցակը հրապարակել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» հասարակական կազմակերպությունը.
- Էլգուջա Գոցիրիձե - խորհրդարանական մեծամասնություն, «Վրացական երազանք» խմբակցություն,
- Իսկո Դասեն - խորհրդարանական մեծամասնություն, «Վրացական երազանք» խմբակցություն,
- Գրիգոլ Վաշաձե - խորհրդարանական ընդդիմություն, առանց խմբակցության,
- Աբդուլա Իսմայլով - խորհրդարանական ընդդիմություն, «Միացյալ ազգային շարժում - Միավորված ընդդիմություն» խմբակցություն,
- Մանուչար Կվիրկելիա - խորհրդարանական ընդդիմություն, «Միացյալ ազգային շարժում - Միավորված ընդդիմություն» խմբակցություն,
- Սումբատ Կյուրեղյան - խորհրդարանական մեծամասնություն, «Վրացական երազանք» խմբակցություն,
- Լևան Կոբիաշվիլի - խորհրդարանական մեծամասնություն, «Վրացական երազանք» խմբակցություն,
- Սամվել Մանուկյան - խորհրդարանական մեծամասնություն, «Վրացական երազանք» խմբակցություն,
- Գոգի Մեշվելիանի - խորհրդարանական մեծամասնություն, «Վրացական երազանք» խմբակցություն,
- Կոբա Նակոփիա - խորհրդարանական ընդդիմություն, «Միացյալ ազգային շարժում-Միավորված ընդդիմություն» խմբակցություն,
- Ռամազ Նիկոլաիշվիլի - խորհրդարանական ընդդիմություն, «Միացյալ ազգային շարժում – Միավորված ընդդիմություն» խմբակցություն,
- Դիմիտրի Սամխարաձե - խորհրդարանական մեծամասնություն, «Վրացական երազանք» խմբակցություն,
- Բաչուկի Քարդավա - խորհրդարանական ընդդիմություն, «Միացյալ ազգային շարժում - Միավորված ընդդիմություն» խմբակցություն,
- Գոդերձի Չանքսելիանի - խորհրդարանական մեծամասնություն, «Վրացական երազանք» խմբակցություն,
- Վասիլ Չիգոգիձե - խորհրդարանական մեծամասնություն, «Վրացական երազանք» խմբակցություն,
- Ցեզար Չոչելի - խորհրդարանական ընդդիմություն, «Միացյալ ազգային շարժում - Միավորված ընդդիմություն» խմբակցություն,
- Դիլար Խաբուլիանի - խորհրդարանական ընդդիմություն, առանց խմբակցության,
- Վիկտոր Ջափարիձե - խորհրդարանական մեծամասնություն, առանց խմբակցության:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»-ի խորհրդարանական քարտուղար Լիկա Սաջաիան նշում է, որ Վրաստանի խորհրդարանի պատգամավորները, որոնք ամբողջ տարվա ընթացքում ձայն չեն հանում, երկար տարիների խնդիր է:
«Նրանք ո՛չ օրենքի քննարկմանն են մասնակցում, ո՛չ քաղաքական բանավեճերին, ո՛չ քաղաքական հայտարարություններ անելու ժամանակ ունեն ասելիք, ոչ էլ հարցեր են տալիս, երբ կառավարության անդամը գալիս է խորհրդարան։ Նրանք ոչինչ չունեն ասելու, չեն բարձրաձայնում ընտրողների խնդիրները, իսկ խորհրդարանի անդամի մանդատը իրենց համար ասոցացվում է միայն կոճակ սեղմելու և օրենքին կողմ քվեարկելու հետ, որի վերաբերյալ իրենք ասելիք չունեն»- ասում է Լիկա Սաջաիան։
Խորհրդարանական մեծամասնության անդամ այսպես կոչված լուռ պատգամավորներից որոշներն ասել են, որ իրենք հաճախակի ակտիվ են հանձնաժողովի նիստերի ժամանակ։
