Վիճակագրության ազգային ծառայության տվյալների համաձայն՝ 2022 թվականի հունվար-սեպտեմբերին Վրաստանում տրվել է 8 082 շինարարության թույլտվություն, ինչը 8,8 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
 - 2 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
 - 3 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
 - 4 Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Իրակլի Ղարիբաշվիլիին
 
Թույլտվությունների 77 տոկոսը տրվել է երկրի 4 շրջաններում։ Մասնավորապես, իրականացվելիք շինարարական աշխատանքների 50,8 տոկոսը բաժին է ընկնում մայրաքաղաք Թբիլիսիին, 11,3 տոկոսը՝ Մցխեթա-Մթիանեթիի շրջանին, 8,0 տոկոսը՝ Քվեմո Քարթլիին, իսկ 6,9 տոկոսը՝ Իմերեթիի շրջանին:
2022 թվականի հունվար-սեպտեմբերին թույլտվություններ են տրվել բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրների, առևտրի օբյեկտների, հյուրանոցների, արդյունաբերական ձեռնարկությունների, գյուղատնտեսական նշանակության օբյեկտների և այլ շինությունների կառուցման համար։
Տրված թույլտվություններում համեմատաբար մեծ տեսակարար կշիռ ունեն բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրները։
2022 թվականի հունվար-սեպտեմբերին շահագործման է հանձնվել 1 935,3 հազար քառակուսի մետր մակերեսով (67,5 տոկոսով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ) 1 843 օբյեկտ (7,9 տոկոսով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ)։
Ավարտված շինարարության կեսը բաժին է ընկնում երկրի 4 շրջաններին։ Մասնավորապես, 38 տոկոսը բաժին է ընկնում Թբիլիսիին, 11,6 տոկոսը՝ Մցխեթա-Մթիանեթիի շրջանին, 11,4 տոկոսը՝ Կախեթիին, 9,2 տոկոսը՝ Իմերեթիի շրջանին:
																
                  