Հաագայում գտնվող Միջազգային քրեական դատարանը հայտարարել է 2008 թվականին ռուս-վրացական պատերազմի գործի հետաքննության ավարտի մասին։ Հաագայի դատարանը բացառել է Վրաստանի կողմից 2008 թվականի պատերազմում կատարված ցանկացած խախտում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
«Իմ գրասենյակը կշարունակի ուղղել իր ջանքերը՝ ձերբակալման օրդերների հասցեատերերին պատասխանատվության ենթարկելու համար։ Փորձում ենք նախապես նախապատրաստվել դատաքննությանը և ապահովել ապացույցների պահպանումը։ Նշված գործերը կմնան դատական պալատների վարույթում»,- ասել է դատախազ Քարիմ Ասադ Աղմադ Խանը։
Հետաքննության արդյունքում 2022 թվականի հունիսի 30-ին Առաջին նախաքննական պալատը երեք կասկածյալի նկատմամբ կալանքի որոշում է կայացրել։ Դրանք են՝
- Գեներալ-լեյտենանտ Միխայիլ Մինձաևը, ով 2005 թվականին նշանակվել է Հարավային Օսիայի վարչակազմի ներքին գործերի դե ֆակտո նախարար և այդ պաշտոնը զբաղեցրել է առնվազն մինչև 2008 թվականի հոկտեմբերի 31-ը:.
- Համլետ Գուչմազովը, որը եղել է դե ֆակտո Հարավային Օսիայի է ՆԳ նախարարության նախնական կալանքի մեկուսարանի պետը:
- Դավիթ Սանակոևը, ով եղել է մարդու իրավունքների հարցերում դե ֆակտո Հարավային Օսիայի նախագահի ներկայացուցիչը (օմբուդսմեն)։
«Դատախազությունն իր գործունեությունն իրականացրել է անկախ, անաչառ ու օբյեկտիվ։ Իմ ներկայացրած մեղադրանքները, որոնց վերաբերյալ տրվել են ձերբակալության օրդեր, մասնավորապես վերաբերում են Ռուսաստանի կողմից իրականացրած օկուպացիայի համատեքստում էթնիկ վրացի քաղաքացիական անձանց ապօրինի ազատությունից զրկմանը, խոշտանգումներին, դաժան վերաբերմունքին, պատանդ վերցնելուն և հետագա ապօրինի տեղաշարժին: Ինչպես նշեցի այս ձերբակալման օրդեր տալու միջնորդության մեջ, նշված հանցագործությունները վկայում են հանցավոր գործունեության ավելի լայն բնույթի մասին, ինչպիսին է, օրինակ, վրացական գյուղերի և վրացիներին պատկանող տների զանգվածային թալանն ու ավերումը, ինչպես նաև Ցխինվալիի շրջանի գրեթե ողջ վրաց բնակչության վերադարձի իրավունքի մերժումը։ Նշված կասկածյալները վերոնշյալ ենթադրյալ հանցագործությունների կատարման համար ամենամեծ պատասխանատվություն կրողներից են»,- ասել է Միջազգային քրեական դատարանի դատախազը՝ հավելելով, որ հետաքննության ընթացքում ի հայտ է եկել Ռուսաստանի Դաշնության ԶՈՒ գեներալ-մայորի, այժմ մահացած Վյաչեսլավ Բորիսովի դերը, ով զբաղեցրել է «օդային-դեսանտային զորքերի հրամանատարի տեղակալի պաշտոնը և ով, հավանաբար, միտումնավոր նպաստել է այդ հանցագործություններից մի քանիսի կատարմանը»։
Վրաստանի արդարադատության փոխնախարար Բեքա Ձամաշվիլիի խոսքով՝ Հաագայի դատարանի դատախազի այս որոշումից հետո «արդեն պաշտոնապես կարող ենք ասել, որ 2008 թվականին Վրաստանի զինվորականները ռազմական գործողություններ են իրականացրել միջազգային իրավունքին լիովին համապատասխան»։ Ցանկացած հարցական նշան, որը կարող էր ունենալ որևէ մեկը, թե արդյոք Վրաստանը ինչ-որ բան խախտել է այս պատերազմում, վերջնականապես վերացվել է»:
2008 թվականի օգոստոսյան պատերազմում զոհվել է Վրաստանի 228 խաղաղ բնակիչ և 14 ոստիկան։ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ զոհվել է 169 զինծառայող, վիրավորվել՝ 1747 մարդ։ 150 000 մարդ լքել է իր բնակավայրը, նրանցից 30 000-ը առ այսօր մնում է անօթևան։ Պատերազմի հետևանքով Վրաստանը վերահսկողությունը կորցրել է 189 գյուղերի նկատմամբ, 125 բնակավայր առ այսօր օկուպացված է Ռուսաստանի կողմից։
